«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Էստաֆետը շուտով կփոխանցվի «մեծարգոյին» ու իր իշխանության պահապաններին

Էստաֆետը շուտով կփոխանցվի «մեծարգոյին» ու իր իշխանության պահապաններին
30.09.2023 | 09:50

Սրա իշխանության մնալու պարագայում, շատ շուտով ՀՀ պաշտոնական ԶԼՄ-ներում կհայտնվեն այսպիսի բովանդակությամբ նորություններ.

«Ալիևի և Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել և Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կողմից 1992-95 կամ 2016 կամ 2020 թթ. Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական գործողությունների հայտնի մասնակից (Անուն Ազգանուն)»:

«Տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման» շրջանակներում կձերբակալվեն և «բարեկամ» երկրին կհանձնվեն Արցախյան 30-ամյա հերոսամարտի մասնակից բոլոր քիչ թե շատ հայտնի երկրապահներն ու կանոնավոր բանակի հրամանատարները :

Հետո հերթը կհասնի այդ թվականների ՀՀ այսպես կոչված «քաղաքական վերնախավին», ընդհուպ, 3 նախագահներ:

Հետո հերթը կհասնի այդ «ռազմական-ահաբեկչական գործողությունները» ֆինանսապես աջակցած, այսպես կոչված «հայ ազգային բարերարներին»:

Հետո... հետո ինքներդ շարունակեք ցանկը՝ հոգևոր, մշակութային, մարզական և այլ գործիչներ:

Ասվածը արդեն իսկ կյանքի է կոչվում ադրբեջանցիների կողմից՝ Լաչինի անցակետում և երբեմնի Արցախի Հանրապետության այլ տարածքներում և էստաֆետը շուտով կփոխանցվի «մեծարգոյին» ու իր իշխանության պահապաններին :

Եվ այսպես, մինչև ամբողջությամբ պղծվի և անվանարկվի 1991-2020 թթ. ՀՀ ողջ պատմությունը և միակ «լուսեղեն» կերպարը մնա խաղաղաբեր «մեծարգո» ՆՓ-ն՝ յուր ոչ պակաս «լուսեղեն» ՔՊ-ով:

Ապագա ոչ միայն կա, այլ կա «լուսեղեն ապագա»:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ